Ներքին 1 տարի առաջ - 22:35 20-09-2025

Բագրատ Սրբազանի և մյուսների «ռեպրեսիաների» գործով ապացույցները ձևախեղելու համար որևէ քննիչ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ «ռեպրեսիաների» գործով որևէ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն չի իրականացվել՝ հանրությանը խիստ աղավաղված տեղեկություններով, այդ թվում՝ ձայնագրություններով մոլորեցնելու համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել է լրատվամիջոցը՝ Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ հարուցված ռեպրեսիաների գործով ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել՝ հանրությանը հրամցնելով տեղեկություններ՝ բողոքի ակցիաների մասին գնահատականները կամ թմրավաճառներին իբրև մահապատժի ենթարկելու մասին քննարկումները ներկայացնելով իբրև ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացում, մինչդեռ, ձայնագրությունների խիստ մոնտաժված լինելը փաստվել է անգամ քրեական գործի նյութերով, որոնք մաս-մաս անգամ հրապարակել են պաշտպանները՝ հայտնելով, որ, օրինակ, «գյուլլելու» դրվագը վերաբերել է թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելուն։ Ավելին, կեղծ տվյալներ հրապարակելու հիմքով դատարանում քննվող գործի շրջանակներում պաշտպանները բարձրաձայնել էին նաև դատախազների բացարկման ենթակա լինելու հանգամանքը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե արդյո՞ք որևէ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն իրականացվել է՝ կեղծ տվյալներ հանրայնացնելու համար։ Կառույցից գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձևավորված քննչական խմբում ընդգրկված որևէ քննիչի նկատմամբ ծառայողական քննություն՝ նախնական ուսումնասիրություն կամ կարգապահական վարույթ չի իրականացվել։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում