Ներքին 1 տարի առաջ - 13:13 20-09-2025

Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով. Փաշինյան

«Երրորդ Հանրապետությունը մեր Հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում, և, եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից, թերևս առաջինը կուզեի նշել խաղաղությունը: Նոր Կտակարանում ասում է՝ նոր գինին, նոր տիկերի մեջ: Այսինքն՝ նկատի ունեմ Երրորդ Հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք, բայց նաև՝ որ գինին, նոր տիկերի մեջ»,- ՔՊ 7-րդ համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, այո՛, կուսակցության հռչակագրում հաստատվում է Չորրորդ Հանրապետությունը՝ որպես ռազմավարական անելիք: Իմ կարծիքով Չորրորդ Հանրապետությունը արդեն հաստատված է: Ե՞րբ է հաստատվել և ինչպե՞ս:

Չորրորդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռակագրով, հռչակագրի վերահաստատմամբ: Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով և մենք քաղաքական այդ տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս»,- նշել է Փաշինյանը, հավելելով, որ դրան գալիս է լրացնելու նոր Սահմանադրության օրակարգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»