Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:07 19-09-2025

Արդեն 5+ տարի է՝ Նիկոլը նույն սխեման նաև սահմանապահ զորքերում է կիրառում․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա հուլիսի 30-ին։ Այսինքն 1 տարի ու 1 ամսից մի քիչ ավելի է պաշտոնավարել։

Մինչ այդ էլ Հունանյանը սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ էր տարուց ավելի (այսինքն, մեծ հաշվով, այդ կառույցը «պաուզայի վրա» էր դրված այդ ժամանակ, որովհետև ժամանակավոր պաշտոնակատարները երկարաժամկետ ծրագրերով լիարժեք զբաղվել չեն կարող, օրվա հարցերն են լուծում)։

Սահմանապահ զորքերի նախորդ հրամանատարը՝ Արման Մարալչյանն ազատվել էր պաշտոնից 2023 թվականի ապրիլին։ Պաշտոնավարել էր մոտ 2,5 տարի։

Այսինքն վերջին 5 տարում ԱԱԾ սահմանապահ զորքերն ունեցել են 2 հրամանատար, իսկ արանքում՝ 1 տարի 5 ամիս «օդից կախված» ժ/պ։

Ժամանակին կադրային այսպիսի հավալաներով Նիկոլը կազմաքանդեց ՀՀ բանակը և Արցախի պաշտպանության բանակը։ Եւ արդեն 5+ տարի է՝ նույն սխեման նաև սահմանապահ զորքերում է կիրառում։

Սա այն դեպքում, որ սահմանապահ զորքերի նշանակությունը և խնդիրների ծավալը կտրուկ աճել է վերջին տարիներին ու, ենթադրաբար, դեռ աճելու է։
#օկուպացիա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան