Ներքին 1 տարի առաջ - 12:40 19-09-2025

Շիշը փող չէ․ «Ջերմուկի» Աշոտ Արսենյանն ընդդեմ աղքատների

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և գործադիր տնօրեն, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը, պարզվում է, կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ աղքատությունը մեր գլխում է, և ինքն էլ որոշել է յուրովի պայքարել աղքատների դեմ։

Oragir.News-ի տեղեկություններով, Աշոտ Արսենյանի հրահանգով «Ջերմուկ»-ի ապակյա շշերն այլևս հետ չեն ընդունվում, այլ փոխանակվում են, այսինքն՝ շշերը վաճառքի կետերը հետ են ընդունում, եթե նույն քանակի «Ջերմուկ» հանքային ջուր եք գնում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ամենախոցելի խմբերը շիշ են հավաքում և հանձնում՝ օրվա ապրուստի գումարը ինչ-որ ձևով հայթայթելու համար։ Իսկ Աշոտ Արսենյանն իր այս քայլով ցույց է տալիս, որ դեմ է՝ սոված մարդիկ հաց գնելու այլընտրանք ունենան։

Ուշագրավ է, որ ապակյա տարաներ ընդունող ընկերություններից Աշոտ Արսենյանի ընկերությունը միակն է, որը կայացրել է նման որոշում՝ ցույց տալով, որ Հայաստանում աղքատներ չպետք է լինեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով