Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:43 18-09-2025

Ընտրություններին ընդառաջ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելանալու են

Նախօրեին հայտնի դարձավ, որ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Բաբայանը ֆեյսբուքում լրագրող Հակոբ Կարապետյանի հետ ֆեյսբուքում հայխոյախառն խոսակցություն էր ունեցել, այնուհետև բռնության ենթարկել նրան՝ այն բանից հետո, երբ Կարապետյանը գրառում էր կատարել ու քննադատել Բաբայանի ղեկավարած ծառայության աշխատանքը։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս ամենի պատասխանատուն առաջին հերթին Հայաստանի իշխանություններն են։

Ըստ նրա՝ քանի որ մեղավորները համապատասխան պատժի չեն արժանանում, մշտապես այսպիսի երևույթների ենք ականատես լինելու։

«Այո՛, նրանք կրում են պատասխանատվություն, որովհետև, ինչքան ինձ է հայտնի, որևէ այդպիսի դեպք չի ստանում համապատասխան իրավական պատասխան»։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ կարծում է, որ այս ամենի մեղավորները ոչ թե քաղաքային իշխանության ու կառավարության ղեկավարներն են, այլ պաշտոնյաները, ովքեր տվյալ պաշտոնում նշանկվելուց հետո իրենց օրենքից վեր են դասում։

«Ամեն մի փոքր պաշտոնյա իրեն մեծ ա զգում, որ ինչ ուզենա կարողանա անի։ Ողջ պատմությունը դա ա, իրականում շատ խայտառակ դեպք ա, գիտեմ, և լրջորեն պետք է պարզեն ով է պատվիրատուն»։ Ալեքսանյանը հավելեց, որ առջևում ընտրություններ են, իսկ ցանկացած ընտրություններին ընդառաջ լրագրողներին բռնության ենթարկելու դեպքերն ավելանում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի