Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:13 18-09-2025

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Միևնույն ժամանակ հիմք են ընդունվում Երևանի հայտարարությունները, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը սառեցված է:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Հիմք ենք ընդունում այն, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ Հայաստանն ինքը պետք է որոշի ՀԱՊԿ-ի միջոցառումներին իր մասնակցության ձևաչափը. ոչինչ չի պարտադրվում: Մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության արտահայտած դիրքորոշումից. Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է», – նշել է դիվանագետը:

Աղասանդյանին նաև հարց են ուղղել՝ արդյոք Հայաստանը չի հայտնել ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը վերսկսելու մասին:

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության հարցը պետք է ուղղել հենց Երևանին: Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը. այն բազմիցս նշվել է։ Առայժմ, որքան ինձ հայտնի է, փոփոխություններ չկան», – հավելել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան