Ներքին 1 տարի առաջ - 22:13 17-09-2025

Արամ Ա-ն մասնակցել է Աստանայում գումարված միջկրոնական միջազգային գագաթնաժողովին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է Աստանայում գումարված միջազգային միջկրոնական համագումարին։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը այդ մասին հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Հրաւէրով Ղազախիստանի պետութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մասնակցեցաւ Ղազախիստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ գումարուող միջ-կրօնական միջազգային գագաթնաժողովին, Չորեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2025-ին: Գագաթնաժողովին իրենց մասնակցութիւնը բերին աշխարհի գրեթէ բոլոր կրօններու հոգեւոր պետերը, այսպէս՝ քրիստոնէութեան, իսլամութեան, հրէութեան, պահայի, հինտուականութեան, պուտտայականութեան, շինթոյականութեան եւ այլ տեղական-աւանդական կրօններու պետերը:

Անոնց առընթեր նաեւ ներկայ էին միջազգային կրօնական կազմակերպութիւններու, միջ-կրօնական երկխօսութեան կառոյցներու եւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան պաշտօնական ներկայացուցիչները: Յայտնենք, որ հոգեւոր պետերու գագաթնաժողովէն առաջ եւ անոր առընթեր, միջ-կրօնական բնոյթ ունեցող մասնագիտական նիւթերու սեմինարներ ու հաւաքներ կազմակերպուեցան:

Ինչ կը վերաբերի քրիստոնէական ներկայութեան, հոգեւոր պետի մակարդակի վրայ ներկայ էին ռուս ուղղափառ եկեղեցւոյ Քիրիլ Պատրիարքը, Երուսաղէմի յոյն ուղղափառ եկեղեցւոյ Թէոֆիլոս Գ. Պատրիարքը, հայ եկեղեցւոյ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը եւ Լեւոն ԺԴ. Պապի անձնական ներկայացուցիչը: Արամ Ա. Կաթողիկոսին կողքին գագաթնաժողովին ներկայ գտնուեցաւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեան:

Հոգեւոր պետերու գագաթնաժողովին մասնակցեցան աւելի քան 100 ներկայացուցիչներ:

Ղազախիստանի նախագահին եւ հոգեւոր պետերու խօսքերուն մէջ յատուկ կերպով շեշտուեցաւ միջ-կրօնական յարաբերութիւնն ու գործակցութիւնը շարունակելու հրամայականը, մասնաւորաբար ահաւոր տագնապներով լեցուն ներկայ աշխարհին մէջ:

Նշենք, որ գագաթնաժողովի բացման նիստին խօսք արտասանեց նաեւ Վեհափառ Հայրապետը։
Նոյն օրը, ի պատիւ ժողովականներուն, Ղազախիստանի նախագահ Քասիմ Թոքայէվ պաշտօնական ճաշկերոյթ սարքեց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով