Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:42 17-09-2025

Նժդեհի ասած հայ տականքի ձեռագիրն է․ ՀՀ-ում «պատերազմի և վրեժի քարոզը» կարգելվի

Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» նախագիծը, որը նախատեսում է՝ պետության կողմից ֆինանսավորվող մշակութային ծրագրերը պետք է բացառեն «պատերազմի և վրեժի քարոզը» և «խթանեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորումը»։

Նախագիծը մասնավորապես ներառում է աջակցություն համատեղ նախաձեռնություններին՝ կինոարտադրություններ, փառատոներ և այլ նախագծեր, որտեղ հնարավոր է մարդկային շփում և մյուսի տեսակետը լսելու ու հասկանալու հնարավորություն։

Շատերի կարծիքով՝ այս նախագիծը հիշեցնում է Ջորջ Օրուելի «1984» վեպում ներկայացված ճնշող վերասկողության մոդելը:

Oragir.News-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը իր մտահոգությունն արտահայտեց մշակութային ծրագրերի բովանդակության սահմանափակումների վերաբերյալ։

«Սա անսպասելի՞ է ձեզ համար։ Ինձ համար ոչինչ անսպասելի չի։ Իրանք թուրք են՝ բառիս ամենագեղեցիկ իմաստով, փայլուն թուրքեր են, իրանք։ Հիշենք, թե Նժդեհն ինչ է ասել հայ տականքի մասին։ Սա ուղղակի իրանք պիտի անեն»,- ասել է նա:

Սահակյանի խոսքով՝ այս նույն ժամանակաշրջանում հրեաները Պաղեստինում ցեղասպանություն են իրականացնում, իսկ աշխարհը լուռ է․ «Աշխարհը շատ ֆռռացրած ա, էլի։ Սա սատանիզմն ա՝ ամբողջ աշխարհով մեկ։ Այսինքն, հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: էն ինչը որ իրենց կարելի է, կարելի է, բայց քեզ չի կարելի, այսինքն, սա գնում է դեպի մարդուն բացառելը: Դու գնում ես խանութ, առնում ես, գալիս ես, ուտում ես, քնում ես։ Էս է տեղի ունենում․ անձի էությունը մեջտեղից հանել, որպես ֆակտոր վերացնել»։

Ռեժիսորի գնահատմամբ՝ այս տենդենցը վաղուց է նկատվում. «Հիմա էս տենդենցը վաղուց ա, ընդ որում, սա հիմա նոր բան չի։ Սրանք էլ՝ էդ կապիկները, դրա գործիքներն են՝ էդ խմորիչի ճիճուներն են, իրանց հանձնարարության ա տրված, էշի նման ազգուտակ մոռացած ընգել, փչացնում են երկիրը։ Ու սա նոր չի եղել, դուք հիշո՞ւմ եք սրանք երբ են եկել: Ժամանակը դեպի սրան է գալիս, ու հենց սկզբից ամեն ինչ վերացնել, փչացնել, ապականել։ Էս ա իրենց կարողությունը և ունակությունների գագաթնակետը: Փչացնե՝ իրանց նման ոչնչություններով, էս ամեն ինչը վերացնել, և ընդհանրապես, աշխարհի մասշտաբով ասած, մենակ հայկական բան չի, խնդիր չի։ Եվրոպայում գնացին, օրենք ընդունեցին, որ պարտադիր պիտի լսեն հեռախոսները, էդ էլ՝ Եվրոպան։ Այսինքն՝ բոլորս գնում ենք նույն տեղը, բոլորիս տանում են նույն տեղը, դեպի անաստվածություն։ Դե, պիտի սուսփուս չմնանք, էլի»,- եզրափակել է Արթուր Սահակյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում