Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 17-09-2025

Սերժին սկի իր մարդիկ ձայն չեն տա, ուր մնաց ՔՊ-ից 20 հոգի անցնի իր կողմը․ հարցում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ է ներկայացրել։ «Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,- հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը կարող է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանն է իշխանության բերել։

«Դժվար թե»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սերժ Սարգսյանը միայն գողանում է։ «Սերժն իրանից ինչ ա ներկայացնում, ջեբկիր ա։ Նիկոլը գոնե մի բան անում ա, էնի մենակ գողանում ա»,- նշեց նա։

«Ոչ էն նրան կմատնի, ոչ էլ էն նրան, իրանք իրար հետ համագործակցող են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նման բան հնարավոր չէ։ «Հիմարություն ա, եթե անգամ հարցը դնեն, ի՞նչ։ Հավատում ա, որ 20 հոգի պիտի անցնեն իրա կողմ։ Սերժ Սարգսյանին սկի իրա մարդիկ ձեն չեն տա, չի լինի տենց բան»,- ասաց նա։

«Ինքն ա բերել Նիկոլին, իրանք միասին են»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասերը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով