Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:18 17-09-2025

Նայում եմ ՔՊ վարչության նիստի կադրերը. լավ դուք ասելիք չունե՞ք․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.

Վերջին 1 շաբաթվա քրեական քրոնիկան իշխող ՔՊ-ի ակտիվ դերակատարմամբ.

Սեպտեմբերի 8-ին ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ծայրահեղ անընդունելի խոսույթով, խուլիգանական վարքով թիրխավորել է իր ընդդիմախոս պատգամավոր կնոջը: ՔՊ վարչությունը լուռ է:

Սեպտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։
Հակոբ Կարապետյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղարն էր, ով թեև անընդունելի բառապաշարով, բայց քննադատել է
Երևանի քաղաքապետարանի տեսուչներին՝ ավտոբուսում քաղաքացուն անհարկի տուգանելու համար: ՔՊ վարչությունը լուռ է:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում հայտնի դարձավ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հանձնարարությամբ առևանգել, տարել, ծեծի են ենթարկել քաղաքացու: Ծեծվողի կինն ահազանգեց:

Նայում եմ ՔՊ վարչության նիստի կադրերը. լավ դուք ասելիք չունե՞ք, ինչքա՞ն պիտի լռեք: Ձեր շրջապատը դարձել է քրեական քրոնիկան ապահովող դերակատարների խմբակ: Սրա՞ համար էիք հեղափոխություն անում, որ նսեմացնեք, առևանգեք, ծեծեք մարդկանց:

Բոլոր դերակատարները պե’տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով