Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:09 17-09-2025

ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում։ Փոքրիկ խմբակն անցել է նոր գործելաոճի, որի դեմ ստի կայսրերը իբր «պայքարում» էին մինչ 2018թ-ի բեմադրված տրագիկոմեդիկ իշխանափոխությունը։

Քաղաքի կառավարումը ձախողած ու կոռուպցիայի մեջ թաթախված ՔՊ-ականները ծանր են տանում բացահայտումներն ու քննադատությունները։

Ասֆալտապատումից մինչև շինթույլտվություններ ու թանկացումների մասին խոսելիս պետք է պատրաստ լինել հարձակումների։

Ժողովրդական «բաստիոնում» քաղաքական հայացքների համար, այսուհետ պետք է դիմակայել ֆիզիկական սպառնալիքների դեմ, իսկ եթե դեմ դիմաց «դուխները» չի հերիքում, ուրեմն կայրեն ընտանիքի մեքենան։
Ի դեպ անցել է 4 ամիս ու թյուրըմբռվածների ու թափթփուկների ճղճիմ քայլը ոչ մի արձագանքի չի արժանացել։
Ծածկադմփոց անել ու մոռացության տալ չեմ թողնելու, բոլորն անխտիր պատասխան են տալու։
Կարմիր գծեր հատել ու ոտնձգություն ընտանիքի դեմ, չի ներվելու երբե՛ք։
Այսուհետ ձեր լեզվով ու ոճով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան