Ներքին Տեսանյութ Խոսք 1 տարի առաջ - 20:00 16-09-2025

Փաշինյանը լուծարում է բանակը, որ Ադրբեջանի պահանջներին դիմադրող չլինի

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից, դրան հաջորդած ադրբեջանական ներխուժումներից և Արցախի լիակատար հայաթափումից հետո թվում էր, թե բանակի վերականգնումը պետք է լինի Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Փոխարենը՝ մեր երկրում առաջ քաշվեցին մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակը, փորձագետների դիտարկմամբ՝ բանակի լուծարումն է։

Ամիսներ առաջ իշխանությունն առաջարկում էր խոշոր գումար վճարելու դիմաց բանակում 1 կամ 4 ամիս ծառայել, սակայն հանրային ճնշման ներքո այս նախագիծը չընդունվեց, վերջերս էլ e-draft.am-ում մի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել մեկուկես տարի։

Նախօրեին էլ՝ անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբ բանակն է անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը, դա նշանակում է, որ դու չունես անվտանգություն: Ըստ Փաշինյանի՝ բանակն այս շարքում պետք է վերջին գործիքը լինի։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմարություն որակեց՝ նշելով, որ պատերազմող երկրում անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը, ոչ թե բանակն է այլ զինված ուժերը։ Փորձագետի խոսքով՝ բանակը զինված ուժերի էլեմենտներից մեկն է՝ տարածքային ամբողջականության ապահովման թիվ մեկ գործիքը.

«Հայաստանը 2 պետության հետ առայժմ պատերազմի մեջ է՝ չհայտարարված. Ադրբեջանի հետ, որովհետև Ձեր նշած անձը փորձում է այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրել, հետևաբար մենք պատերազմի մե՞ջ ենք չէ, որ խաղաղության համաձայնագիր է ուզում ստորագրել և երկրորդը՝ Թուրքիայի հետ՝ 1993 թվականին, երբ Թուրքիան Հայաստանի նկատմամբ կիրառեց պատերազմի էլեմենտ՝ տնտեսական շրջափակում»։

Նահապետյանը համոզված է, որ վերոնշյալ պետությունների պահանջով Փաշինյանը բանակը տանում է լուծարման։ Նա հենց տրամաբանության մաս է համարում ժամկետային զինծառայողներին գումարի դիմաց բանակից ազատելու սկանդալային օրինագիծը, որը չընդունվեց, ինչպես նաև պարտադիր զինծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու մտադրությունը։

«Բանակի թվաքանակը պակասեցնելը և իբր պայմանագրայիններով համալրելը, որովհետև պայմանագրայինների համար կոնկրետ սոցիալական փաթեթ գոյություն չունի, որտեղ մարդը շահագրգռված լինի՝ որպես պայմանագրային զինծառայող գնա, ծառայի։

Բանակը տանում են լուծարման: Ցանկացած ինստիտուտի լուծարման 2 ձև կա. հրամանով փակվում է և աստիճանաբար գործընթաց է տանում, որ հետո վերջին հաշվով ասի՝ 5-10-հազարանոց բանակը չի կարող Ադրբեջանի 100-հազարանոց բանակի դեմ կռվել: Ուստի Ադրբեջանի ցանկացած պահանջ պետք է կյանքի կոչել։ Դրան են տանում ու վերջ»։

Նահապետյանը հավելում է՝ Նիկոլ Փաշինյանը վերջնարդյունքում ձգտում է ունենալ 5 հազարանոց բանակ և 30-40-հազարանոց ոստիկանություն, որպեսզի անվերապահորեն կատարի թշնամու բոլոր պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում.

Մերի Հակոբյան
Մարտիկ Առաքելյան
Oragir.News

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով