Արտաքին 1 տարի առաջ - 18:06 16-09-2025

Երուսաղեմը մեր քաղաքն է և միշտ մերը կլինի, ձեր քաղաքը չէ. Նեթանյահուն՝ Էրդողանին

Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին։

Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ, հաղորդում է The Times of Israel-ը, փոխանցում է lenta.ru-ն:

Հրատարակությունը նշում է, որ Իսրայելի վարչապետի խոսքերը ուղղված էին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 2020 թվականին ակնարկել էր, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ Օսմանյան կայսրության կազմում գտնվելու իր անցյալի պատճառով։

«Սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան։ Սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է։
Սա միշտ մեր քաղաքը կլինի։ Այն այլևս բաժանված չի լինի», - ասել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Հիտլերի հետ՝ Գազայում նրա գործողությունների պատճառով: «ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում է պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և նրանց սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը»,- նշել էր Թուրքիայի նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան