Ներքին 1 տարի առաջ - 14:00 16-09-2025

Պետական կառույցների տեսախցիկներով տուգանված քաղաքացիներ դեռ չկան

Oragir.News-ի տեղեկություններով, մի քանի օրից Երևանում միայն պարեկներն ու ոստիկանները չէ, որ տուգանելու են քաղաքացիներին։ Այսուհետ, նոր ընդունված օրենքը թույլ է տալու տուգանել նաև բոլոր այն խախտումների համար, որոնք արձանագրվել են պետական հիմնարկների տեսախցիկների կողմից։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հարցի հետ կապված՝ Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց, որ կան նման օրենսդրական կարգավորումներ։

«Այո, պատգամավորական առաջարկության շրջանակներում նման կանոններ են հաստատվել, կան նման օրենսդրական կարգավորումներ, սակայն այս պահին այդ տեսախցիկներով որևէ իրավախախտում չի ֆիքսվում»,- նշեց նա։

Նշենք, որ նոր փոփոխությունը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին» կատարված վերջին լրացումներին, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Փոփոխության նպատակը իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելն է և վերահսկողության գործիքներն ընդլայնելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»