Ներքին 1 տարի առաջ - 22:34 15-09-2025

Վիգեն Էուլջեքջյանն այլևս չի կարողանում հաղթահարել բանտը. կարծում ենք՝ նա կշարունակի հացադուլը՝ անկախ հետևանքներից. փաստաբան

Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը 36 օր առաջ հացադուլ էր հայտարարել, և հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։

Նրա արգենտինաբնակ փաստաբան Լուչիանա Մինասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել տեղեկությունը՝ արդյոք Վիգենը դադարեցրել է հացադուլը։

«Զանգերը կատարվում են ամսական, և մենք արդեն ստացել ենք սեպտեմբերի զանգը։ Մինչ այժմ մենք չկարողացանք Բաքվից տեղեկություն ստանալ Վիգենի մասին։ Մենք կարծում ենք, որ նա կշարունակի հացադուլը՝ անկախ հետևանքներից։ Նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտը»,- ասաց Մինասյանը։

Նա նաև հայտնեց, որ Լիբանանի Հայ դատի հանձնախումբը դիմել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչին՝ բարձրացնելու Բաքվում 2020 թվականից անարդարացիորեն բանտարկված Վիգեն Էուլջեքջյանի գործը։

Միաժամանակ՝ Բուենոս Այրեսի Արգենտինայի փոխնախագահ Վիկտորիա Վիլյառուելին և Արգենտինայի Մարդու իրավունքների պաշտպան Կլաուդիա Ռուչիին խնդրել են բարձրաձայնել Ադրբեջանում պահվող գերիների՝ մասնավորապես Վիգեն Էուլջեքջյանի հարցը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում