Ներքին 1 տարի առաջ - 22:19 15-09-2025

Երևանի մի շարք փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ

ՀՀ մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով՝ սեպտեմբերի 16-ից մի շարք փողոցների հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, դրանք կգործարկվեն հետևյալ հատվածներում.

Աթոյան - Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,

Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝
Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,

Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,

Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,

Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է