Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 15-09-2025

Սեպտեմբերյան ագրեսիայի տարելիցի օրը համերգներ կազմակերպելը բարոյական չէ․ հարցում

Սեպտեմբերի 13-ին՝ սեպտեմբերյան ագրեսիայի տարելիցի օրը, Հրազդան քաղաքում անցկացվեց «Ֆեստիվառ»-ը։

Օրվա ընթացքում քաղաքի կենտրոնը վերածվեց տեղական արտադրանքի տոնավաճառի, որն ուղեկցվեց համերգային ծրագրով։ Երեկոյան բեմում էր Հարութ Փամբուկչյանը։ Այդ օրն իշխանության նախաձեռնությամբ անցկացվեց նաև խճուղային հեծանվավազքի մրցաշարը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ սեպտեմբերյան ագրեսիայի տարելիցի օրը իշխանությունները համերգ և հեծանվավազք են կազմակերպել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ քայլը բարոյական չէ, որոշներն էլ ասացին, որ պետք է փորձել առաջ նայել։

«Իհարկե հիմարություն է դա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ համերգներն այդ օրն անընդունելի են։ «Հեծանվավազքը ոչինչ, բայց համերգներն անընդունելի են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կարելի էիր այլ օր կազմակերպել դա։ «Ըստ երևույթին կարելի էր ուրիշ օր դա կազմակերել, գոնե նախորդ կամ հաջորդ օրը։ Ինչն է դրդապատճառը՝ չեմ կարող ասել»,- ասաց նա։

«Ոչ, շատ խելացի են դրա համար»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան