Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:37 15-09-2025

Արարատը խորհրդանշական արժեք ունի և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում հարևան երկրներին․ Օհանյան

Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպես, որ Արարատի պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից և այն փաստաթղթերից ու կնիքներից, որոնք մեր երկիրը նախկինում օգտագործել է. Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ Արարատ լեռան պատկերը չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Արարատը խորհրդանշական արժեք ունի և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում հարևան երկրների նկատմամբ․ «Ես գտնում եմ՝ «իրական» և «պատմական» Հայաստան հասկացություններն արհեստական են։ Մենք անկախությունից հետո միշտ ապրել ենք այս իրականությամբ և պահպանել ենք մեր պատմական ավանդույթները, որոնք մեզ են փոխանցվել մեր նախնիներից»։

Օհանյանը նշեց, որ կա մտավախություն, որ որոշ նպատակների շրջանակում փորձում են հանել մեր ինքնությանն առնչվող խորհրդանիշները և ընդգծեց, որ խորհրդանիշների՝ հետագայում իսպառ հանելը վտանգավոր է, որովհետև դրանք ոչ միայն պատմական հարստություն են, այլև ազգային ինքնության կազմում կարևոր տարրեր։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև երեկ համացանցում հայտնված տեղեկատվությունը, ըստ որի Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել։ Ըստ նրա՝ այդ տեղեկությունը երեք նպատակ ուներ․ «Առաջինը՝ տեղեկատվական պատերազմի գործընթացների շրջանակներում է իրականացվում և ուղղված է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին։ Ներքին լսարանի համար ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորում է հայի կերպար, որը իրենց համար դեռևս սպառնալիք է պարունակում։ Նաև դա ուղղված է մեզ, մեր հանրությանը, ցույց տալու համար, որ իրենց հռետորաբանությունը, ռազմական նպատակները չեն ավարտվել և շարունակվելու են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող