Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:10 15-09-2025

Երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն․ Փաշինյան

«Ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ ունենալ»,- «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին, խոսելով անվտանգության ապահովման գործիքներից, հարցադրում կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ ուժեղ ումի՞ց, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե մեր ռազմավարությունն այն է, որ պետք է ուժեղ բանակ ունենանք մեկ պայմանական հակառակորդից, ապա եթե պարզվի, որ մեկ պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու, երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվում է՝ մեր ռազմավարությունը զրո՞ է»,- ասում է Նիկոլ Փաշինայնը՝ նշելով, որ կոնկրետ կոնցեպտ սահմանաված չի եղել նաև՝ ուժեղ բանակ դաշնակիցների հե՞տ, թե՞ առանց նրանց։

«Իսկ ի՞նչ խնդիր է դնում պետությունն իր բանակի առջև։ ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, նրա խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը ապահովելն է, սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ռազմավարությունը տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունք․ «Նախկինում զենքի ձեռքբերման մեր շուկաները սահմանափակ էին, հիմա մեր շուկաներն անսահմանափակ են, չնայած սա էլ պետք չէ բացարձականացնել, այնպես չէ, որ մենք ձգտում ունենք բոլոր տեսակի սպառազինություն ունենալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բանակը մեզ համար եղել է անվտանգության ապահովման թիվ մեկ գործիք․ «Բայց, երբ որ քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն անվտանգությունը կատարելապես բացակայում է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով