Սպորտ 11 ամիս առաջ - 14:43 14-09-2025

Մեր ավագը հզոր մեկնարկ է տվել մրցաշրջանին. «Կրասնոդարի» գրառումը Սպերցյանի մասին

Ռուսաստանի գործող չեմպիոն «Կրասնոդարը» անդրադարձել է թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի արդյունավետ խաղին 2025/26 մրցաշրջանի մեկնարկում։

«Մեր ավագը հզոր մեկնարկ է տվել մրցաշրջանին։ Էդուարդ Սպերցյանը կատարել է իր 9-րդ գոլային փոխանցումը ՌՊԼ-ում, ինչը լավագույն ցուցանիշն է լիգայում։

Կայացած 8 տուրերում Էդոն միայն մեկ անգամ է խաղը ավարտել առանց արդյունավետ գործողության:

Սպերցյանը «գոլ + գոլային փոխանցում» համակարգով հավաքել է 85 միավոր և այս ցուցանիշով զբաղեցնում է 3-րդ տեղը ակումբի պատմության մեջ»։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Ձեզ գուցե հետաքրքրի