Ներքին 1 տարի առաջ - 22:38 13-09-2025

Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Kia»-ն և մոպեդը․ վերջինը կողաշրջվել է․ shamsgyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում ժողովրդին հայտնի «Նատի» թաղամասի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Միշա Ն․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան և Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի 23-ամյա Արվինե Մ․-ի վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Kia»-ի վարորդը ու քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մետաղի ջարդոնի վերածված մոպեդը տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

«Kia»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության՝ եղել է սթափ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով