Ներքին 1 տարի առաջ - 12:37 13-09-2025

Արարատում 24-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, իսկ շտապօգնության ավտոմեքնային ՊԾ գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանի հանձնարարականով ուղեկցում են պարեկները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով