Ներքին 1 տարի առաջ - 11:00 13-09-2025

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. ժամանել են Արարատի, Վեդու և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված փողոցի թիվ 24 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, հետո մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբողջությամբ այրվել են տան և ավտոտնակի տանիքները, ավտոտնակում կայանված 2 ավտոմեքենաններն ու կենցաղային իրեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամացները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում