Ներքին 1 տարի առաջ - 10:25 13-09-2025

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում. 2500-ից ավելի բնակիչներ 7 ամիս է զրկվել են տրանսպորտից․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել նույն գյուղի բնակիչները և խնդրում ու պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի վերջապես հստակ պատասխան տան, թե ում մտքով անցավ ու կատարեց մի այնպիսի ժողովրդին ոչ հաճո որոշում, ինչի պատճառով մոտ 7 ամիս է ողջ Ջրաշենը և հարակից Դիտակ գյուղը զրկվել են միակ տրանսպորտից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Երբեք մեր մտքով չէր անցնի թե մի ամբողջ գյուղ, որտեղ 2500-ից ավելի բնակիչներ են ապրում, մեծ մասը թե աշխատանքի, թե սովորելու նպատակով միշտ Երևանում են լինում ու հիմա 7 ամիս է ամբողջ գյուղը մնացել է առանց տրանսպորտի։ Ասում են, թե տրանսպորտային բարեփոխում ենք անում։ Բա 7 ամիս մի ամբողջ գյուղ մնա առանց տրանսպորտի՞, էդ ձևի բարեփոխում երևի աշխարհի ոչ մի երկրում չի եղել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»