Ներքին 11 ամիս առաջ - 20:13 12-09-2025

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճի էկոհամակարգի վերաբերյալ նախագիծը

Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ–ից ավելացվեց մինչև 200 մլն խմ։

ԱԺ–ն 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 55-ը, դեմ` 0, ձեռնպահ` 5։