Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:24 12-09-2025

Թուրքիան շարունակում է իր խոսույթում կրկնել Բաքվի թեզերը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Երևանում տեղի ունեցավ հայ-թուրքական կարգավորման գործընթացի հերթական՝ վեցերորդ հանդիպումը։

Կողմերը խոսել են երկաթուղու, էլեկտրահաղորդիչ գծերի և ավիահաղորդակցությունների տեխնիկական հարցերից։

Քննարկվել է նաև մշակութային ծրագրերի և ուսանողական կրթաթոշակների գաղափարը։
Սրանք գեղեցիկ ձևակերպումներ են՝ մամլո հաղորդագրությունների, պաշտոնական տեքստերի համար, սակայն փաստացի իրավիճակը այլ է․

Թուրքիան շարունակում է իր խոսույթում կրկնել Բաքվի թեզերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։

Հայկական կողմը հայտարարում է, թե պատրաստ է հենց վաղը բացել սահմանները, բայց Անկարան իր քայլերը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։

«Առանց նախապայմանների» ձևակերպումը մնում է միայն թղթի վրա, որովհետև իրականում թուրքական նախապայմանները շատ հստակ են՝ գործնականում նրանք սպասում են Երևանի զիջումներին Բաքվի օրակարգում։

Ընդհանուր եզրակացությունն այն է, որ հայ–թուրքական գործընթացը ներկայումս չունի ինքնուրույն քաղաքական տրամաբանություն։

Այն կախված է հայ–ադրբեջանական բանակցություններից, իսկ մինչև դրանց հանգուցալուծումը առաջընթաց պետք չէ ակնկալել։

Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին