Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:57 11-09-2025

Իշխանության լկտիությունը ուժի նշան չէ, այլ տկարության. այն մատնում է լեգիտիմության ճգնաժամը. քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կարելի է անվերջ քննարկել այս իշխանության երկերեսանիության, ստախոսության, պոպուլիզմի և վերջերս արդեն քաղաքական լկտիության խորացած մակարդակը: Մեծ հաշվով հենց դա էլ տեղի է ունենում շուրջ հինգ տարի և այս նոր սեզոնը նորություն չէ: Քաղաքական լկտիության անպատժելիության մթնոլորտը չի վերանում ինքն իրեն։ Այն իշխանության համար դառնում է կառավարման մեթոդ և իշխանությունն իր լկտիությամբ փորձում է ցույց տալ, որ վեր է օրենքից, հասարակությունից և նույնիսկ բարոյականությունից։ Բայց իրականում այդ լկտիությունը ուժի նշան չէ, այլ տկարության։

Այն մատնում է լեգիտիմության ճգնաժամը, քանի որ չունի հանրային վստահություն: Իշխանությունը ստիպված է օպոնենտներին ճնշել ոչ թե փաստարկով, ճշմարտությամբ, արգումենտացիաներով այլ անպատժելի լկտիությամբ, իսկ հասարակությանը կերակրել միմյանց հաջորդող աբսուրդներով, որ այն օտարվի քաղաքականությունից վերջնականապես խորացնելով անտարբերությունը:

Ինստիտուցիոնալ դատարկությունը ևս ակներև է, երբ դատարանները, խորհրդարանը, իշխանական լրատվամիջոցներն ու ինֆոֆաբրիկաները չեն աշխատում հասարակության համար, այլ բացառեպես իշխանության համար, որն էլ ազատ է իր լկտիության և անպատժելիության մեջ։ Սա նախ արժեհամակարգային փլուզում է, երբ քաղաքական մշակույթը դառնում է փողոցային լեզվի և ապաշնորհ կոպտության պրոպագանդա, հասարակությունը կորցնում է իր ինքնահարգանքը։

Այս պայմաններում լռելն ու համակերպվելը նշանակում է լեգիտիմացնել իշխանության անպատժելիությունը։ Իսկ դրա դեմ պայքարի միակ արդյունավետ ուղին համադրված ճնշումն է և դիմադրությունը երեք ճակատով:

1. Իրավական ճակատում՝ դատական հայցեր, միջազգային դատարաններ, իրավական գործիքների կիրառություն՝ ցույց տալու համար, որ նույնիսկ եթե ներսում դատարանները լռում ու բռնադատում են, դուրսը աշխարհը լսում և տեսնում է։

2. Հանրային ճակատում՝ զանգվածային բողոքներ, հանրային ամոթի մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն։ Լկտիությունը պետք է բախվի ոչ թե լռության, այլ հասարակության արժանապատիվ հակահարվածի։

3. Արժեհամակարգային ճակատում՝ ժողովրդավարության ու արժանապատվության գաղափարների տարածում։ Իշխանության լկտիությունը պետք է բացահայտվի ոչ թե որպես «ուժեղ առաջնորդի» նշան, այլ որպես պետության արժեզրկման և ժողովրդի նվաստացման գործիք։

Քաղաքական լկտիությունն ու անպատժելիությունը ինքնապաշտպանական մեխանիզմ է թույլ և ցածրորակ իշխանության համար։ Հետևաբար՝ յուրաքանչյուր լկտիության դրսևորում պետք է դառնա ազդանշան հանրային մոբիլիզացիայի համար։ Միայն այդպես կարելի է իշխանությանը ցույց տալ, որ անպատժելիության տակից փրկվելու միակ տարբերակը հեռանալն է։

P.S. Անառակը միշտ ունի արդարացում, թե ինչու է անառակ կամ ունի հիմնավորում, որ անառակ չէ:
Գողը միշտ ունի արդարացում, թե ինչու է գողանում կամ ունի հիմնավորում, որ գող չէ:

Խաբեբան միշտ ունի արադարացում, թե ինչու է խաբում կամ ունի հիմնավորում, որ խաբեբա չէ:

ՔՊ-ն միշտ ունի արդարացում և միշտ ունենալու է հիմնավորում, թե ինչու է վերը նշված երեքի համադրությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով