Արտաքին 1 տարի առաջ - 22:37 11-09-2025

Թրամփը նախօրեին սպանված քաղաքական գործիչ Չարլի Քըրքին հետմահու կպարգևատրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով հետմահու կպարգևատրի նախօրեին սպանված աջակողմյան ակտիվիստ Չարլի Քըրքին:

Այս մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

«Շուտով հետմահու կպարգևատրեմ Չարլի Քըրքին Ազատության նախագահական մեդալով»,- ասել է Թրամփը Պենտագոնում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները, Քըրքի վրա կրակել են Յուտա նահանգի Օրեմ քաղաքի համալսարանում ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը հոսպիտալացվել է, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում