Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:47 11-09-2025

Ալիևը դժգոհ էր Մինսկի խմբից, քանի որ այն թույլ չէր տալիս ազատորեն խաղարկել ուժի գործոնը. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից: Համանախագահությունը հայամե՞տ էր: Իհարկե ոչ: Սա ծիծաղելի է:

Ալիևը դժգոհ էր, որովհետև համանախագահությունը Կովկասի կառավարման մեխանիզմն էր, հետխորհրդային Կովկասի կառավարման մեխանիզմ: Այդ մեխանիզմի առկայությունը Ալիևին թույլ չէր տալիս ազատորեն խաղարկել ուժի գործոնը: Կաշկանդված էին նաև դրա գլխավոր շահառուներ Թուրքիան ու Իսրայելը:

Համանախագահությունը երբեք չի ունեցել հակամարտություն կարգավորելու իրական, խորքային նպատակ, այն պարզ պատճառով, որ հիանալի պատկերացրել են՝ իրենք չունեն կարգավորման համար անհրաժեշտ համապարփակ և մանրակրկիտ ընդհանուր մոտեցում: Նրանց միավորողը եղել է Կովկասում իրավիճակի կառավարման հանգամանքը:

Հետո իհարկե այդ հանգամանքը սկսեց թուլանալ, քանի որ խորանալ սկսեց աշխարհաքաղաքական մրցակցությունը: Դա աստիճանաբար սկսեց զգացնել տալ արցախ-ադերբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով: Որովհետև խարխլվում էր կառավարման մեխանիզմը:

Բնականաբար, այդ հանգամանքը Հայաստանից պահանջում էր շատ ավելի մեծ ջանք՝ այդ մեխանիզմը աշխատեցնելու, միևնույն ժամանակ էլ զուգահեռ նոր «օպերատիվ» հնարավորություններ ձևավորելու համար:

Այստեղ արդեն շատ խրթին պատկեր է, որ պահանջում է մանրակրկիտ դիտարկում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով