Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:35 11-09-2025

Մի օր չեղավ՝ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

ՀՀ իշխանականների՝ սեփական հակապետական քայլերը արդարացնելու ու կեղծիքները շղարշելու կարևոր մեթոդներից մեկն էլ Ադրբեջանի անունից շարունակ խոսելն է։

Անգամ իմաստ չեմ տեսնում անդրադառնալ, թե նրանցից ով ինչ է ասում, բայց հակառակորդի շահերի ակտիվ ներկայացման հարցում մրցակցության պակաս չկա։

Այնպիսի տպավորություն է, որ հայ լրագրողները հարց տալիս են ոչ թե ՀՀ հարկատուի փողերով ապրող և ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաներին, այլ հենց ադրբեջանցի պաշտոնյաներին, անգամ միջազգային հանրության ներկայացուցիչներին էլ չէ, հենց Ադրբեջանի շահերը սպասարկող ու ադրբեջանական թեզերը առաջ մղող, ուղղակի «յան» ազգանունով պաշտոնյաների հետ են շփվում հայ լրագրողները։ Մի օր չեղավ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի բա գիտե՞ք հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք։

Երբ ՀՀ պաշտոնյաներին տրվում են փաստական հենքի վրա կառուցված տրամաբանական հարցեր, առաջ են բերվում հենց ադրբեջանական կողմի համար շահավետ խոսույթներ, հետո դրանք դառնում են գործիք Ադրբեջանի ձեռքին ու ուղղվում ՀՀ-ի դեմ։ Արդեն հայտնի գործելաոճ է սա։

Մեկ-մեկ մտածում եմ, որ ավելի լավ է իրենց առհասարակ հարցեր չտան հայ լրագրողները, չէ՞ որ այդ պատասխանները ուղղվում են հենց մեր պետության դեմ․․․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան