Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:09 11-09-2025

Անցումում բնական կարիքներն են հոգում, էլ ով ապրանք կառնի․ Մաշտոցի պողոտայի առևտրականները դժգոհ են

Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի հարևանությամբ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հարցը շարունակում է ակտուալ մնալ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ առգրավվում են վերջիններիս պատկանող ապրանքը, ինչն առաջացնում է առևտրականների զայրույթը։

Ամիսներ առաջ քաղաքային իշխանությունները վաճառողներին տրամադրել էին Փակ շուկային հարակից գետնանցումը՝ պայմանով, որ վերևում այլևս ոչ ոք չպետք է առևտուր անի։ Սակայն, ինչպես նշում են վաճառականները, անցումում այս պահին հակասանիտարական իրավիճակ է և գարշահոտ, ավելին՝ այնտեղ մի անտուն մարդ է բնակվում, և նման առևտուր կազմակերպել հնարավոր չէ։ Վաճառականների խոսքով՝ իշխանությունները ժամանակ են խնդրել՝ գետնանցման վիճակը բարելավելու համար, սակայն առ այսօր որևէ փոփոխություն չեն նկատել։

«Չգիտեմ ինչ մաֆիա ա, ինչ ա։ Գնում են, ամեն ինչ տանում են։ Գնացել էի սուպերմարկետ, հետ եմ եկել՝ ամբողջը տարել էին։ Ես արդեն 13 տարի էստեղ եմ կանգնում, ամեն ինչ լավ գիտեմ։ Գիտե՞ս, ինչ թույլ է այդ կառավարությունը, շատ թույլ։ Խոսք են տալիս, որ ամեն ինչ կտանեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց վաճառողներից մեկը։

Մեկ այլ վաճառական էլ նշում է․ «Խոստացել էին, որ կմաքրեն, կկարգավորեն, բայց ոչ մի բան չեն արել։ Միայն ասացին՝ անցումում բնակվող մարդուն դուրս կբերեն։ Եթե նրան էլ հանեն, մաքրեն, լվանան, մեզ տեղ տան, մենք էլ սիրով կկանգնենք։ Բայց մինչ հիմա ոչինչ չի փոխվել»։

Վաճառողները պնդում են՝ մինչ տարածքի խնդիրները չլուծվեն, իրենք չեն կարողանա օգտվել տրամադրված գետնանցումից և ստիպված են լինելու կրկին վաճառել փողոցում:

Մանրամասներ` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում