Արտաքին 1 տարի առաջ - 10:51 11-09-2025

ԱՄՆ-ն 2026-ին Ուկրաինային կհատկացնի 400 մլն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը հաստատել է 2026 թվականի ռազմական բյուջեն, որը 900 միլիարդ դոլարի է, այդ թվում՝ 400 միլիոն դոլար Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Գրում են ամերիկյան լրատվամիջոցերը։

Փաստաթուղթը ներառում է կետ, որը նախատեսում է 400 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այս միջոցները ենթադրաբար պետք է հատկացվեն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով։ Այն նախատեսում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից պայմանագրերի կնքում արտադրողների հետ, այլ ոչ թե որոշակի սարքավորումների և միջոցների անմիջականորեն տրամադրում ամերիկյան զինանոցներից։

Օրենսդիրները նաև ներառել են դրույթ, որը պահանջում է, որ Պենտագոնը տեղեկացնի նրանց, եթե ԱՄՆ վարչակազմը որոշի չեղարկել կամ կասեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որը նախկինում հաստատվել էր Կոնգրեսի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան