Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 10-09-2025

Նիկոլը հեծանիվ ա քշում, նամակներին պատասխանելու ժամանակ չունի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ներողությոուն է խնդրել քաղաքացիներից այն բանի համար, որ արձակուրդի ընթացքում այնքան նամակներ են կուտակվել, որ բոլորին կարճ ժամանակում չի կարողանա պատասխանել։

«Այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով Ձեր գրած նամակները անձամբ կարդալու և արձագանքելու համար։ Հիմա վիճակը հետևյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին, իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ և ընթացք տալ, և այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետև այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարդում և պատասխանում է իրեն գրված բոլոր նամակներին»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխանեց տվեց, որոշներն էլ ասացին, որ հնարավոր է։

«Ոչ, ոչ, ոչ, 100 անգամ ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ ցանկանում է անում է։ «Ես շատ գիտեմ ինչ ա անում, ինչ ուզում անում ա, իր ա մտքով ինչ անցնում ա անում ա, նենց որ մի զարմացեք։ Ես չէի էլ գրի իրան նամակ, չեմ ուզում իր հետ կոնտակտի մեջ լինեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունի նամակներ կարդալու։ «Ոչ, հնարավոր չի, ժամանակ չունի ինքը, հեծանիվ ա քշում»,- ասաց նա։

«Անունը չեմ ուզում լսել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով