Արտաքին 1 տարի առաջ - 20:19 10-09-2025

ԵՄ-ն Ուկրաինային 6 մլրդ եվրոյի ռազմական վարկ կտա ԱԹՍ-ների մշակման համար

Եվրամիությունը խոստանում է Ուկրաինային տրամադրել 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման համար:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում ԵՄ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով:

«Մենք կարող ենք օգտագործել մեր արդյունաբերական հնարավորությունները՝ աջակցելու Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի այս պատերազմում…. Ուստի ես կարող եմ նաև հայտարարել, որ Եվրոպան Ուկրաինային կտրամադրի 6 միլիարդ եվրո՝ որպես ռազմական վարկ և կստեղծի անօդաչու թռչող սարքերի մշակման դաշինք Ուկրաինայի հետ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ միջոցները կտրամադրվեն Մեծ յոթնյակի երկրների կողմից առաջարկված ERA (Extraordinary Revenue Acceleration) արտակարգ վարկային մեխանիզմի շրջանակներում՝ 50 միլիարդ դոլար ընդհանուր գումարի չափով: Այդ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերը սպասարկվում են Արևմուտքում սառեցված Ռուսաստանի սուվերեն ակտիվներից ստացվող եկամուտների հաշվին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ