Ավելին 1 տարի առաջ - 18:40 10-09-2025

Apple-ը ներկայացրել է iPhone 17 շարքը

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 17 սմարթֆոնների նոր շարքը՝ մի քանի կարևոր նորարարություններով։

iPhone 17 մոդելը ստացել է 6.3 դյույմանոց էկրան՝ 120 հերց (Hz) թարմացման հաճախականությամբ և նեղացված շրջանակներով։ Առջևի տեսախցիկը դարձել է 24 մեգապիքսել (ՄՊ)՝ նախկին 12-ի փոխարեն։

Սարքը լիցքավորվում է մինչև 50 տոկոս ընդամենը 20 րոպեում։ Նոր Ceramic Shield 2 պաշտպանությունը նախատեսված է քերծվածքներից ավելի լավ պաշտպանելու համար։

iPhone 17 Air մոդելը ներկայացվել է որպես երբևէ ստեղծված ամենաբարակ iPhone-ը՝ 5.6 միլիմետր հաստությամբ։

Այնուամենայնիվ, Apple-ը վստահեցնում է, որ սարքը դարձել է ավելի դիմացկուն՝ շնորհիվ վերամշակված նյութերից պատրաստված տիտանի շրջանակի, նոր սերնդի կերամիկական վահանի և ProMotion էկրանի։

iPhone 17 Pro մոդելը համարվում է շարքի ամենահզորը։ Այն համալրվել է նոր Apple A19 Pro չիպով, որն ապահովում է բարձր կատարողականություն և 40 տոկոսով ավելի ցածր էներգասպառում։

Սարքն ունի տիտանի և կերամիկական կորպուս, տեսախցիկները՝ 48 մեգապիքսել, իսկ մարտկոցը ապահովում է մինչև 39 ժամ աշխատանքի տևողություն։ Նոր շարքում ներկայացվել է նաև նարնջագույն գունային տարբերակը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին