Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:43 10-09-2025

Եթե նույնիսկ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել՝ վերջացավ ամեն ինչ․ ԱԳ նախարար

«Հայաստանը շուրջ 30 տարի եղել է շրջափակման մեջ, հիմա մենք ենք հնարավորություն ստանում։ Հետևաբար, վայրկյան առաջ անելու ենք այդպես՝ ստորագրված սկզբունքների ներքո՝ տարածքային ամբողջականություն և սահմանների անձեռնմխելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն»,-այս մասին Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ խաղաղությունը երբեք բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում, խաղաղությունը հաստատվում է այն երկրների, այն ժողովուրդների միջև, որոնք նախորդիվ ունեցել են արյունահեղություն, պատերազմ, հակամարտություն և այլն:

«Եվ ահա մենք ճանապարհի սկզբին ենք: Նույնիսկ առաջ անցնելով՝ ասեմ, որ եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է», - նշեց Միրզոյանը:

Անդրադառանոլով Բաքվում գտնվող գերիների խնդրին, վերջինը ասաց․ «Գերիների հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Այսօր էլ գերիների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, վաղն էլ՝ չեն դադարելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան