Ներքին 1 տարի առաջ - 16:00 10-09-2025

Նիկոլը մի հիմարություն գրում է ու բոլորիս ներքաշում իր օրակարգի մեջ

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որտեղ նա նշել էր, թե իր էլեկտրոնային փոստում կուտակվել է 1000 նամակ, որոնց պատշաճ ժամանակում չի կարող արձագանքել։

«Մշտապես ներքաշվում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Մի հիմարություն գրում է, և բոլորը՝ քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները դա սարքում են թոփ թեմա, և այսպիսով՝ ներքաշվում են այդ օրակարգի մեջ։ Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ կարողանում է լուծել իր խնդիրը՝ բոլորին ներքաշել իր օրակարգի մեջ։ Եվ քանի դեռ ինքն է շարունակում թելադրել օրակարգը, մենք բոլորս արձագանքելու ենք։

Կապ չունի, թե հայտարարությունն անհեթե՞թ է, կարևո՞ր է, թե՞ ոչ։ Պարզ է, որ սա շարքային պոպուլիզմ է։ Մի քանի ամիս է մնացել 2026 թվականի ընտրություններին, և նա գնում է, փորձելով էլի նույն կոդերով մանիպուլացնել մարդկանց, ինչ արեց 2018-ի դագաղների հեղափոխության ժամանակ։ Նույն կոդերը, նույն մանիպուլատիվ մեթոդները», – ասաց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ ընդդիմությունը մինչ օրս սեփական օրակարգ չի ձևավորել։ Զոհրաբյանն նաև անդրադարձավ միջազգային արձագանքներին։

«Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր գործիչ էլ ուտի, միջազգային բոլոր կառույցները, ովքեր գնահատական են տալիս և տալու են՝ համարելու են ժողովրդավարության ամենավերջին թրենդը, ասելու են՝ ուտելը Հայաստանի ժողովրդավարությունը պաշտպանելու համար է։ Այս ամենը հասկանալով, ես կոչ եմ անում քաղաքական ուժերին և լրատվամիջոցներին՝ չներքաշվել Նիկոլի օրակարգի մեջ։ Ես անձամբ հրաժարվում եմ սպասարկել իր օրակարգը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով