Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 22:47 09-09-2025

Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորումն իրեն թվում էր ամենահեշտը բոլորից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության լուծումն իրեն թվում էր բոլորից «ամենահեշտը», սակայն իրավիճակը բարդ է։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ասել եմ, որ այս հակամարտության կարգավորումը պետք է դառնա բոլորից ամենահեշտը, քանի որ հիանալի շփում ունեմ Վլադիմիր Պուտինի հետ... Սակայն իրավիճակը բարդ է, քանի որ նրա և Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը շատ-շատ է»,- ասել է ԱՄՆ նախագահը WABC ռադիոկայանին տված հարցազրույցում:

Թրամփի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը հասնելու հարցում ինքը նախկինի պես վճռական է տրամադրված:

Ձեզ գուցե հետաքրքրի