Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:11 09-09-2025

Հաց ու տեսարան է պետք. Փաշինյանը Հախվերդյան է լսում՝ պողպատե մուրճը սեղանին

Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ Հախվերդյանի երգի ներքո աշխատում է, և կից գրել՝ «Աշխատանքային օրը կարելի է սկսել լավ երաժշտությամբ։ Ռուբեն Հախվերդյանի այս երգը մեր սիրելի մայրիկների, տատիկների, հորաքույրների, մորաքույրների մասին է։ Լավ օր բոլորիդ»։

Ինչո՞ւ է Փաշինյանը Հախվերդյան լսում։ Ինչո՞ւ է նա թիրախավորում սիրելի մայրիկներին, տատիկներին, հորաքույրներին, մորաքույրներին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ նրա հիմնական ընտրազանգվածը կանայք են։

Oragir.News-ը այս թեմայի շուրջ խոսեց կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, դասախոս Սոնա Մելիքյանի հետ։

«Հախվերդյանի երգի հետ կապված, եթե ուշադիր լինենք ընտրված հատվածին, կնկատենք, որ «բարի լույս, Տիկին Արուս… լվացքդ չորացել է…» արտահայտությունները մեր կենցաղը բնութագրող արտահայտություններ են, որոնց ազդեցությունը լայն զանգվածների վրա լինելու է հետևյալ կերպ. մարդկանց անգիտակցականում ամրապնդվելու է կապը՝ ղեկավարը հասարակ ժողովրդի զավակն է, անգամ պաշտոն ունի, բայց մեկ է, հասարակ է մնում։ Իսկ Հախվերդյանի նկատմամբ հայ կանայք յուրահատուկ վերաբերմունք ունեն, ուստի ստեղծվելու է կապ՝ «նման է մեզ, յուրային է, հասարակ է, թշնամի չէ»։

Պարզապես այսօր թիրախում հայ կինն է, վաղը թիրախը կփոխվի, նա սիրում է հերթով բոլոր զանգվածներին թիրախավորելը, նրանց հետ «առանձին-առանձին» աշխատելը՝ ստեղծած կեղծ կերպարը ամրապնդելու նպատակով»,- նշեց մեր զրուցակիցը։

Տիկին Մելիքյանին խնդրեցինք նաև մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի Facebook սոցիալական ցանցի story բաժնում տեղադրված նկարը, որտեղ սեղանին դրված է պողպատե մուրճ։

Ինչո՞ւ է վարչապետը նման նկար հրապարակում։

«Ժողովրդին հաց ու տեսարան է պետք։ Նկարը Փաշինյանի ընտրազանգվածի մոտ հույզեր է առաջացնում՝ դրական և բացասական, ասոցացվում է ուժի ու ագրեսիայի հետ: Ագրեսիան մարդու հիմնական շարժիչ բնազդներից է, շատ լավ է աշխատում, մի մասի մոտ էլ առաջանում է վախ՝ ուժից:
Նկարը ազդարարում է քաղաքական ծրագրերն ի կատար ածելու գործընթացը, որտեղ իր կամքը, որոշումները հերթով սկսելու են իրականանալ։ Ու գուցե հենց տվյալ պահին այդ խորհրդանիշ-նկարով նա ցույց է տալիս, որ շուտով ինչ-որ նոր՝ «անսասան պողպատի նման» որոշում է կայացնելու կամ քայլ է անելու»,- բացատրեց Մելիքյանը:։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»