Ներքին 1 տարի առաջ - 16:18 09-09-2025

Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի կենսագրությունը.
Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ․ - ՀՀ փոխվարչապետի օգնական
2022-2024թթ․ - Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական, այնուհետև՝ Արդարադատության նախարարի խորհրդական
2021-2022թթ․ - «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ իրավախորհրդատու-փաստաբան
2020-2021թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան
Կրթություն
2020-2022թթ․ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ
2014-2020թթ․ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (բակալավրիատ)
Այլ տեղեկություններ
2023 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ
2021 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ
2016-2018թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան