Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 09-09-2025

Աշխատավարձ՝ առանց աշխատելու. Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտի շուրջ կրքերը չեն հանդարտվում

2023 թվականին «Մետալուրգ» մարզադաշտում հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել: Հիմնանորոգման առաջին փուլով հողային շերտը հեռացվել է, հետո՝ խճապատվել դաշտը, կառուցվել ջրային համակարգ և տեղադրվել բնական խոտածածկ:

«Մետալուրգ» մարզադաշտի հիմնանորոգման գործում Ալավերդու համայնքապետարանը նախաձեռնող կողմ էր, ներդրողը՝ «Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամները։ Ընդհանուր ներդրումը մոտ 150 մլն դրամ կազմեց: Սակայն Ալավերդիում իշխանափոխություն եղավ, իսկ մարզադաշտն այդպես էլ շահագործման չհանձնվեց:

2024-ի մայիսյան ջրհեղեղի արդյունքում մարզադաշտն ամբողջությամբ անցավ ջրի տակ, ծածկվեց գետի բերվածքի շերտով: Աղետից 1.5 տարի անց, Ալավերդու մարզադաշտն անտերության է մատնված: Ակտիվ քաղաքացի Լիլի Միկիչյանը բազմիցս բարձրաձայնել է խնդրի մասին:

Oragir.News-ին Լիլի Միկիչյանը հայտնեց, որ, ըստ իր տեղեկությունների, Ալավերդու համայնքապետարանն արդեն մեկ տարի է աշխատավարձ է վճարում մարզադաշտի համար նշանակված պատասխանատու անձի, ինչը, ըստ քաղաքացու, տեղին չէ, քանզի մարզադաշտը չի խնամվում է, և, առհասարակ, անտերության է մատնված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան