Ներքին 1 տարի առաջ - 12:40 09-09-2025

Խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններում կարելի է դրական առաջընթաց ակնկալել․ ՀՀ ԿԲ

Միջազգային գործընկերներից խաղաղության գործընթացի վերաբերյալ ստացվող ազդակները և արձագանքները բավականին դրական են։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է նրա ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համապատասխան հարցին։

«Այնուամենայնիվ, հետագա զարգացումների վերաբերյալ անորոշությունը շարունակում է պահպանվել», - նշել է Գալստյանը։

Նա համոզված է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման դեպքում Հայաստանը կկարողանա զգալիորեն նվազեցնել առկա ռիսկերը և ապահովել արտասահմանյան ներդրումների զգալի հոսք։

Կենտրոնական բանկի նախագահը չի բացառել, որ գործընթացի հետ կապված՝ տնտեսական աճի ցուցանիշները կարող են վերանայվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան