Ներքին 1 տարի առաջ - 22:01 08-09-2025

Գլխավոր դատախազը Սինգապուրում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի և գործադիր տնօրեն Յանե Հեբների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարներին:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք ժողովի ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի