Արտաքին 1 տարի առաջ - 19:37 08-09-2025

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) համանախագահ Թյուլայ Հաթիմօղուլլարըն կոչ է արել Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովին Իմրալը կզում հանդիպում հրավիրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Իսկ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կառույց։

Հաթիմօղուլլարը նշել է, որ թեև PKK-ն հրաժարվել է զենքից, բայց Թուրքիայի կառավարությունը մինչ օրս չի կատարել որևէ կոնկրետ քայլ։

«PKK-ն զենքը վայր դրեց, Սուլեյմանիյայում զենքերը այրվեցին։ Սակայն պետությունը որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեց»։

Անդրադառնալով Թուրքիայում 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի և հույների նկատմամբ տեղի ունեցած ջարդերին՝ Հաթիմօղուլլարը դատապարտել է կատարվածը և ընդգծել, որ պետությունը պետք է ներողություն խնդրի։

Նա նաև քննադատել է նաև Թուրքիայի անվտանգության քաղաքականությունը՝ նշելով. «Անվտանգությունը չի հաստատվում պատերազմով, այլ՝ հավասար քաղաքացիությամբ և ժողովուրդների իրավունքների ճանաչմամբ»։

Քրդամետ կուսակցության համանախագահը հորդորել է, որ Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովը անհապաղ հանդիպի Օջալանի հետ՝ նշելով. «Օջալանը գործընթացի գլխավոր դերակատարն է։ Անհրաժեշտ է ստեղծել ազատ գործելու պայմաններ»։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ հանձնաժողովը պետք է խորհրդարան ներկայացնի ժողովրդավարական ինտեգրման և ազատությունների մասին օրենքները։

Նրա խոսքով՝ իշխանությունների ճնշումները ընդդիմության նկատմամբ խաթարում են խաղաղության գործընթացը։ «CHP-ի դեմ իրականացվող գործողությունները անընդունելի են։ Ընդդիմության վրա գործադրվող ճնշումները վնասում են խաղաղության հավատին»։

Աղբյուր` Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում