Ներքին 1 տարի առաջ - 14:35 08-09-2025

Նվեր Կոստանյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար

Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,
տեղեկացնում եմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի առաջարկությամբ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։

Այս նշանակումը մեծ պատասխանատվություն է և վստահություն, որի համար խորապես շնորհակալ եմ։ Քաջ գիտակցում եմ, որ նախարարության գործունեության արդյունավետության, թափանցիկության և հանրության հետ կառուցողական երկխոսության ապահովման հարցում հանրային հաղորդակցությունը բացառիկ կարևորություն ունի։

Վստահ եմ, որ նախարարության թիմի հետ համատեղ աշխատանքով և հետևողական քայլերով կկարողանանք ապահովել մեր հասարակությանն անհրաժեշտ տեղեկատվական միջավայրը և նպաստել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան