Սպորտ 1 տարի առաջ - 23:15 07-09-2025

Մրցանակն անձամբ կտանեի նրա տուն․ Մբապեն նշել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ում կտար 2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Դեմբելեն արժանի է դրան։ Եթե ամեն ինչ կախված լիներ ինձնից, ես ինքս այդ մրցանակը նրա տուն կտանեի։ Հուսով եմ, որ Հակիմին նույնպես բարձր կգնահատեն։ Նա պատմական մրցաշրջան անցկացրեց։

Լամին Յամա՞լը։ Նա շատ լավ խաղացող է, բայց ես ոչինչ չեմ կարող ասել նրա մասին, քանի որ նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է»,- Մբապեի խոսքերը փոխանցում է Le Parisien-ը։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ, խփել 35 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ ՊՍԺ-ի կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան