Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:04 07-09-2025

Հիմա լրիվ ընկճված ու հուսահատված վիճակ ա. Այրում կայարանի բնակիչ

Այրում կայարանը Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ ու վերջին կայարանն է: Երևանից 190 կմ հեռավորության վրա գտնվող Այրումը առաջին համայնքն է Վրաստան - Հայաստան ճանապարհին: Այրում կայարանը նաև երկրում երկաթուղու միակ գործող հսկիչ անցակետն է: Բնակավայրը հաճախ անվանում են Հայաստանի հյուսիսային դարպաս:

«Տեղացիների մեծ մասը երկաթուղայիններ են, սակայն հիմնականում տղամարդիկ, իսկ կանայք աշխատատեղերի խնդիր ունեն»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում են հենց իրենք՝ կանայք:

Խորհրդային տարիներին Այրումի պահածոների գործարանում 1800 մարդ էր աշխատում: 1937-ին հիմնադրված պահածոների գործարանը հանրապետության կարևոր արդյունաբերական կառույցներից էր:

Ասում են՝ Այրումը տալիս էր ԽՍՀՄ-ում արտադրվող կոմպոտների 15%-ը: 1990-ականներին գործարանը փակվեց ու սեփականաշնորհվեց, շենքն այժմ կիսաքանդ է ու ամեն անգամ բնակիչներին հիշեցնում է Այրում համայնքի ու Այրում կայարանի երբեմնի բարեկեցիկ անցյալի մասին:

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան