Ներքին 1 տարի առաջ - 19:26 05-09-2025

Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«In God We Trust… in process»

Սա ամերիկյան դոլարի, այսինքն, փողի վրա արձանագրված նշանաբանն է՝ նշանավոր «ոսկե հորթի» պաշտամունքի նորաձև և նորակերպ արտահայտությունը։

Այսօր այս արտահայտությունը՝ ամերիկյան «մեսիանիզմի» և «ոսկե հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից և շոշափելի կերպով մտել մեր կյանք։

Ես դեռևս հունիս 16-ին նշել էի այն հաջորդական քայլերը, որով պայմանավորվելու են հետագա զարգացումները՝

ա) Թուրքիայում հանդիպում և ապա
բ) Հանդիպում, ստորագրություն կամ Աբու-Դաբիում, կամ Վաշինգտոնում։ Վերջին հարցով «սխալվել» էի, որովհետև կա՛մ-կա՛մ-ի փոխարեն եղավ և՛, և՛։ Այս մասին ասել եմ որոշ շրջանակում՝ նույնիսկ նշելով ժամանակահատվածը՝ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, երբ արձակուրդային շրջան է և ներքաղաքական լայն զարգացումներ դժվար տեղի ունենան։

Սա ոչ թե կանխագուշակում էր, այլ ուղղակի ներքին փոխանցված տեղեկություն։

Անշուշտ, թերահավատորեն վերաբերվեցին՝ համարելով, որ նման բան անհնար է։ Ճի՛շտ է՝ հիմա էլ ինքնաժխտմամբ ասվում է՝ չի ստորագրվել, այլ նախաստորագրվել է ։

Հիմա էլ հստակ ու վստահ ասում եմ՝ հարցը ոչ խոչընդոտ կամ անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցնքն է և ոչ էլ նման այլ կարգավորումներ։ Միջանցք կոչվածը Սյունիքն է իր ամբողջությամբ։

Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով։

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»