Ներքին 1 տարի առաջ - 13:20 05-09-2025

Խոհանոցային դանակով էլ է հնարավոր կռվել․ Վահագն Ալեքսանյանը՝ ռազմական բյուջեն չավելացնելու մասին

«Քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախաստորագրվել է «Խաղաղության պայմանագիր», և նաև, այն շեշտակի ավելացումը, որը տեղի է ունեցել նախորդ տարիների ընթացքում, այդ տեմպը պահելը արդեն իսկ բավականին լուրջ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ կարծիք հայտնելով, որ 2026-ին չպետք է շոշափելի ավելացնել ՀՀ ռազմական բյուջեն։

Նա նշեց, որ 2017 թվականին ՀՀ ռազմական բյուջեն եղել է մոտավորապես 400մլն դրամ, իսկ վերջին տարիներին Կառավարությունը ռազմական բյուջեն դարձրել է 1մլդ 700մլն դրամ։

Լրագրողների հարցին՝ 2020-ին պարտվեցինք, արդյոք պատճառաը այն էր, քանի որ քի՞չ զենք ունեինք, պատգամավորն արձագանքեց. «Ըստ Ձեզ՝ դա բավարար պատճառ չի՞, կամ պատճառներից մեկը չի՞։ Ես ձեզ խնդրում եմ մետաղի ջարդոնը զենք չներկայացնել։ Դուք երբևէ տեսե՞ք եք, որ ԱՄՆ-ն հայտարարի, թե Ուկրաինային մատակարար է իքս տոննա զենք, ասում են՝ մատակարարեցինք այսքան այս համակարգից, այսքան՝ մյուս համակարգից։ Եղել են, լավագույն դեպքում՝ 1950-ականների զենքեր։ Ժողովուրդ ջան, խոհանոցային դանակով էլ է հնարավոր լինում կռվել, սակայն կախված է, թե հակառակորդդ ինչով է կռվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում