Ներքին 1 տարի առաջ - 10:06 05-09-2025

YoHealth-ը ներկայացրել է է YoJob-ը. կամուրջ դեպի մասնագիտական աճ

Նորարարական տեխնոլոգիական լուծումներով հայտնի YoHealth բջջային հավելվածը հայտարարել է էկոհամակարգի ընդլայնման և YoJob նոր հարթակի գործարկման մասին։ Հարթակը նպատակ ունի միավորել գործատուներին և աշխատանք փնտրողներին՝ ստեղծելով արդյունավետ ու հարմարավետ միջավայր։

YoJob-ի միջոցով գործատուները կարող են արագ և հեշտությամբ գրանցվել և տեղադրել թափուր հաստիքները՝ հասանելի դարձնելով դրանք լայն լսարանի համար։ Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել YoHealth հավելվածը, մուտք գործել YoJob բաժին և ուսումնասիրել տարբեր ընկերությունների թափուր հաստիքները:

Միևնույն ժամանակ աշխատանք փնտրողներն ունեն հնարավորություն տեղադրելու իրենց ինքնակենսագրականներն ու անմիջապես կապ հաստատելու պոտենցիալ գործատուների հետ քայլերի հետևյալ հերթականությամբ՝ ներբեռնել YoHealth հավելվածը,մուտք գործել YoJob բաժին, ընտրել «Հաշիվ» ենթաբաժինը, լրացնել տվյալները (օրինակ՝ կցել CV) և սպասել առաջարկներին:

Հարթակը կծառայի նաև որպես հիմնական աղբյուր տարբեր կազմակերպություններում, ինչպիսիք են, օրինակ՝ Ֆասթ Շիֆթ, Ֆասթ Բանկ, Ֆասթեքս, ArLeAM և այլ ընկերությունները, առկա թափուր հաստիքների հայտարարման համար՝ այդպիսով աջակցելով հարթակի օգտատերերին և առաջինը տրամադրելով աշխատանքի հնարավորություններ Yo համայնքին։

«YoJob-ի գործարկումը մեր առաքելության բնական շարունակությունն է։ Մենք հավատում ենք, որ մարդու բարեկեցությունը բազմաշերտ է և նպատակ ունենք խթանել ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլև ֆինանսական և մասնագիտական աճը։ YoJob-ը կլինի այն կամուրջը, որը կմիավորի տաղանդն ու հնարավորությունները, ինչն էլ կնպաստի համայնքի զարգացմանը», - նշել է ՄՌ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Գալստյանը։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում